Ղազախստանը կարող է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանից որոշ ապրանքների մատակարարումները՝ ռուբլու արժեզրկման եւ այն պատճառով, որ ղազախ արտադրողները չեն կարողանում մրցակցել էժան ռուսական ապրանքների հետ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրները:
«Աստանան մտադիր է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ ռուբլու անկման պատճառով Ղազախստանի ներքին շուկայում սպառնալիքի հետ կապված: Խոսքը նավթամթերքների, ավտոմեքենաների եւ դրանց մարտկոցների, շինարարական ամրանների, մալուխային արտադրանքի, շշերի, մսի, ձվի, մակարոնեղենի, ալյուրի ու հյութերի մասին է»,-գրում է թերթը:


























