Արեւելյան Թիմորի վարչապետ Շանանա Գուսմանը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին, հաղորդում է Reuters-ը:
«Կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ վարչապետը հեռանում է իր պաշտոնից»,-ասված է երկրի կառավարության հայտարարությունում, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ նախագահը մոտ օրերս կքննի վարչապետի դիմումը եւ որոշում կկայացնի: Շանանա Գուսմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2007-ի օգոստոսի 8-ից:





























