Այսօր կհրապարակվի Ռազմական ինստիտուտի պետի անունը: NEWS.am-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան սպայական ռազմական ինստիտուտի պետ կնշանակվի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Նա նախկինում աշխատել է զորամիավորման հրամանատարի տեղակալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երեւան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Նշենք, որ այդ միջադեպից հետո արտահերթ խորհրդակցությունն է եղելլ ՊՆ-ում, որը նաեւ գաղտնի մասէ ունեցել, որը չի հրապարակվել: Խորհրդակցությանը մասնակցած մեր աղբյուրը պատմեց, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ: Ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանն ազատվել է աշխատանքից: