Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այդ մասին են վկայում տորգերի տվյալները:
Երեւանի ժամանակով 09.55-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,95 տոկոսով եւ կազմել 57,11 դոլար մեկ բարելի համար:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,41 տոկոսով՝ հասնելով 51,19 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Փորձագետների կարծիքով՝ նավթի գների աճը ժամանակավոր բնույթ է կրում: «Նավթի գների նվազումը բացատրվում է ԱՄՆ-ում նավթի պաշարների եւ արդյունահանման ծավալների կրճատման սպասումների հետ: «Ցուլերի» եւ«արջերի» միջեւ մարտը ամենայն հավանականությամբ կշարունակվի, երբ հրապարակվեն ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մասին շաբաթական տվյալները»,-ասել է Սինգապուրում CMC Markets-ի վերլուծաբան Նիքոլաս Թեոն:
Բորսայում «ցուլ» են անվանում առեւտրականներին, որոնք փորձում են փող աշխատել ակտիվների աճից, իսկ «արջերը» գումար են վաստակում ակտիվների նվազումից:





























