«Օրինաց երկիրը»  մի շարք հարցերում համակարծիք է «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համագործակցում է արդյոք նրա կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ։

«Մենք շարունակում ենք աշխատել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ։ Համատեղ աշխատանքի ընթացքում մենք բազմաթիվ հարցերի շուրջ նույն կարծիքն ենք ունեցել»,-հայտարարել է Մարգարյանը։

Նշենք,  քաղաքական 4 ուժեր՝ «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը» ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ են ձեւավորել, որն արդեն ուղարկել են միջազգային փորձագետներին։ Վերջիններս մոտ ժամանակներս եզրակացություն կկազմեն դրա վերաբերյալ։ 4 քաղաքական ուժերը մասնավորապես պահանջում են անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրությունների եւ ընտրություններից անմիջապես հետո հրապարակել ընտրողների անունները։