Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ վստահ չէ, որ Մոսկվայում Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը կկարողանան համաձայնության հասնել: Այս մասին գրում է Reuters-ը:
Մերկելը նաեւ հավելել է, որ դեռեւս անհայտ է՝ արդյոք կշարունակվել Ուկրաինայի հարցով բանակցությունները, թե ոչ:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Մերկելն այցելել են Կիեւ: Այսօր եվրոպացի առաջնորդները Մոսկվայում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու համար ուկրաինական ճգնաժամը:





























