ԲՀԿ-ն ակտիվորեն քննադատում է ՀՀ վարչապետին ու կառավարությանը, միշտ բերելով հստակ փաստարկներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա կտրականապես չի համաձայնել կարծիքի հետ, թե ԲՀԿ-ն խուսափում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված անմիջական քննադատությունից: «Բոլորովին այդպես չէ: Ես բազմիցս քննադատել են իշխանություններին եւ շարունակելու են դա»,-հայտարարել է Մելքումյանը:

Միաժամանակ նա հավելել է, որ չպետք է մոռանալ, որ եթե վարչապետը որոշումների կայացման հարցում  50-տոկոանոց վետոյի իրավունք չունենար, ապա իրավիճակը կլիներ այնպիսին, ինչպես նախորդ կառավարության դեպքում: