Գնդակն իսկապես գտնվում է ՀՀԿ-ի դաշտում: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանելով հունվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը:
Նրա ոխսքով՝ այն, որ առաջին քայլերի նախաձեռնությունը գտնվում է իշխանության մոտ, նորմալ է ցանկացած երկրի համար:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների այն պնդմանը, թե Ծառուկյանի ելույթի վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի տեքսն ինքը չի գրել, Բաղդասարյանը նշել է. «Խորհրդարանի նախագահը առանց որեւէ տեքստերի կարող է ժամերով քննարկում անցկացնել, որտեղ դուք ոչ մի հակասություն չեք գտնի»:
Հիշեցնենք, որ իր ելույթում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց քայլերը չեն կարող անվերջ տեւել», հակառակ դեպքում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել:





























