Մի խումբ սենատորներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ զենք առաքել Ուկրաինային, հաղորդում է CBS-ը։ Նախաձեռնության ղեկավարը հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն է, որը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինային պաշտպանական սպառազինություն ուղարկելու։

ՄքՔեյնի կարծիքով, զենքը Ուկրաինային չի օգնի հաղթել Ռուսաստանին լայնածավալ պատերազմում, բայց գոնե Մոսկվայի համար թանկ եւ բարդ կդարձնի ռազմական արշավը։ «Չի կարելի մի կողմ քաշվել եւ դիտել, թե ինչպես են վերացնում մարդկանց միայն նրա համար, որ ժամանակակից զենք չունեն։ Ծածկոցները տանկերից չեն պաշտպանում»,- ասել է ՄքՔեյնը։