Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որը տեւել է գրեթե հինգ ժամ, ավարտվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրների առաջնորդները դեմ առ դեմ, առանց պատվիրակությունների անդամների, քննարկում են Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման խնդիրը։
Նախօրեին Օլանդն ու Մերկելը Կիեւում բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հանդիպումից հետո նրանք որեւէ հայտարարություն չեն արել։



























