Առանց ԱՄՆ-ի Ուկրաինայում գործողությունների համար Ռուսաստանը հետեւանք չէր կրի: Այս մասին փետրվարի 6-ին Բրուքինգի ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ անվտանգության հարցերով խորհրդական Սյուզեն Ռայսը:

«Առանց մեզ Ռուսաստանի գործողություններն անհետեւանք չէին մնա: Իսկ հիմա ռուբլին անկում է ապրում, եւ Ռուսաստանը թանկ կվճարի կանոններն անտեսելու համար»,- հայտարարել է Օբամայի խորհրդականը:

Նրա խոսքով, պաշտոնական Վաշինգտոնն այդ քաղաքականությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ դիրքորոշումը, ընդ որում՝ կտրականապես: