Ինդոնեզիայի անվտանգության ուժերը երկրորդ օրն է ստուգում են ենթադրաբար «Թարունա Մաքմուր» անունով նավի աղետի ենթարկվելու մասին տեղեկությունը: Այն ուղեւորվում էր Պարե Պերեից (Հարավային Սուլավեսի նահանգ) Թանջունգ նավահանգիստ (Արեւելյան Կալիմանտան նահանգ): Այս մասին հաղորդում է ինդոնեզական Detiknews պորտալը: Կորած նավի վրա եղել է 197 ուղեւոր:

«Ակնհայտ է, որ նավը դուրս է եկել Պարե Պարեից առանց նավահանգստում գրանցվելու: Պարե Պարեից Թանջունգ ուղեւորվող ոչ մի նավ նման անուն չունի»,-հայտարարել է Բալիկպապան նավահանգստի որոնողական փրկարարական ծառայության ղեկավար Հենդրա Սադիրմանը, հաղորդում է Lenta-ն:

Փրկարարները կապ են հաստատել այլ նավահանգիստների եւ անգամ Սենգատայի ռազմածովային բազայի հետ, որպեսզի ստուգեն նավի մասին տեղեկությունը, սակայն ոչ ոք պաշտոնապես տեղեկատվություն չունի «ԹարունաՄաքմուր» մասին: