Հարավային Չինաստանի Գուանդուն նահանգի շուկաներից մեկում տեղի ունեցած հրդեհի մեղավորը պարզվում է՝ կրակայրիչով խաղացող 9-ամյա մի տղա է եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտնել է Associated Press գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ 17 մարդու կյանք խլած հրդեհը սկսվել է խանութներից մեկում գովազդային վահանակի բռնկումով: 9-ամյա տղան կալանքի տակ է, հաղորդում է Lenta-ն:
Հիշեցնենք, որ հդեհը բռնկվել է փետրվարի 5-ին շենքի 4-րդ հարկում, որտեղ գտնվում է շուկան: Հրդեհը մարելիս տուժել են նաեւ 5 փրկարարներ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ընդհանուր աշխատանքներին մասնակցել է 270 հրշեջներ: Հրդեհը մարվել է ավելի քան 6 ժամ անց:



























