Վարձույթի առաջին օրը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի  «Լեւիաթան» ֆիլմը հավաքել է 7 մլն եվրո։Այս մասին վկայում են  Kinobusiness.com կայքի տվյալները։

Հաղորդվում է, որ կինոֆիլմը երրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանում՝ ըստ տոմսերի վաճառքի հասույթի, գրում է Gazeta-ն։

Կաննի կինոփառատոնի դափնեկիր, «Ոսկե գլոբուսի» արժանացած՝ Զվյագինցեւի ֆիլմը խմբագրված տարբերակով վարձույթի է հանվել  փետրվարի 5-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լեւիաթան»-ը «Սպիտակ փիղ» կինոմրցանակի փորձագետների կողմից ճանաչվել է 2014թ. լավագույն ֆիլմ։