Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը եղել է համեմատաբար հանգիստ: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կրակոցներ հնչել են բոլոր ուղղություններով, բայց քիչ քանակությամբ:
Նշենք, որ վերջին օրերին իրավիճակը սահմանին նորից լարվել է, հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:





























