Թուրքիայում Չանաքալեի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակի առթիվ պատրաստելու են 1915 մետր երկարությամբ դրոշ։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  «Սոնքալե միությունը» որոշում է կայացրել Չանաքալեի հաղթանակի 100-ամյակի առթիվ 1915 մետր երկարությամբ եւ 3 մետր լայնությամբ մի կտորից բաղկացած դրոշ պատրաստել։

Նշվում է, որ դրոշի պարզումը նախատեսված է Չանաքալեի ճակատամարտի հաղթանակի օր համարվող մարտի 18-ին։

Հսկա դրոշը կարվելու է Բուրսայի ֆաբրիկաներից մեկում, իսկ տոնակատարությունից հետո նախատեսվում է այն նվիրել Չանաքալեի նահանգապետարանին կամ Չանաքալեի քաղաքապետարանին։