«Հայփոստ»-ի Արտաշատի փոստային մասնաճյուղի Մրգավանի բաժանմունքի պետը հայտնվել է իրավապահների ուշադրության դաշտում: NEWS.am-ին տեղեկություններ էր հասել, որ Մրգավանի բաժանմունքի պետը փետրվարի 6-ին ձերբակալվել է:

Ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ պետը (կին է) երեկ բերման է ենթարկվել, հետո ստորագրությամբ բաց թողնվել: Նախնական տեղեկություններով նա կասկածվում է թոշակները յուրացնելու մեջ: Գյուղի մի շարք բնակիչների ստորագրությունը կեղծելով` 2014 թվականի հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածը յուրացրել է նրանց կենսաթոշակները:

Վնասի ամբողջ չափը դեռ պարզվում է: Հետաքննություն է կատարվում :