Կոնյակի արտահանման կրճատումը ՌԴ զգացվում է նաեւ շշերի պատվերից: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է շշերի արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերության հիմնադիր Մելիք Մանուկյանը:
«Այո, Ռուսաստան արտահանումը հիմա բարդ է, դուք էլ դա գիտեք: Իսկ դա նշանակում է, որ շշերի պատվերները նույնպես քիչ են, լինի կոնյակի, պահածոների կամ այլ ապրանքների»,-հավելել է նա:
Մելիք Մանուկյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի, եւ անհրաժշետություն չի ծագի գործարանում կտրուկ նվազեցնել աշխատանքները:
«Հիմա էլ ենք կրճատել, բայց ոչ ման ծավալներով: Մենք արտահանում ենք նաեւ Վրաստան, այդ պատվերներն ուժի մեջ են»,-ընդգծել է գործարարը:
Նշենք, որ 2014-ի առաջին 3 եռամսյակներում, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ տոմատի մածուկի արտահանումը Հայաստանից նվազել է 289 տոննայից հասնելով 91 տոննայի: Մյուս կողմից բանջարեղենի պահածոների արտահանումն աճել է 960 տոննայից հասնելով 1236 տոննայի, իսկ հյութերի արտահանումը՝ 912 տոննայից հասնելով 1820 տոննայի: Այդուհանդերձ, 10 տոկոսով կրճատվել է կոնյակի արտահանման ծավալները (8 311 հազար լիտրից հասնելով 7 482 հազար լիտրի):





























