Բուրյաթիայի հանրապետությունում՝ Բայկալի առափնյա հատվածներում, հրդեհվել է 100 հա մակերեսով տորֆային ճահիճը։ Նշենք, որ Բայկալ լճի մակարդակը զգալիորեն նվազել է անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ բնական պաշարների փոխնախարար Ալեքսանդր Լբովին։

Ավելի վաղ Բուրյաթիայի իշխանությունները հայտարարել էին, որ լճի ջրի մակարդակը,  ի համեմատ 2013թ., նվազել է 40 սմ։ ՌԴ կառավարությունը Իրկուտսկի շրջանում եւ Բույաթիայում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանել Բայկալի ջրի մակարդակի անկման պատճառով։