Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կիրակի՝ փետրվարի 8-ին, մահմեդականները զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել, որոնք հանդես են գալիս Մումահեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ: Իրավապահների տվյալներով՝ վարչապետի նստավայրի անմիջական հարեւանությամբ տեղի ունեցած ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բաժանվելով երկու խմբի՝ կանանց եւ տղամարդկանց, ակտիվիստները պաստառներ են պահել ու սկսել են Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքի անթույլատրելիության մասին կարգախոսներ վանկարկել:
Արդյունքում ցույցը վերածվել է հանրահավաքի, որտեղ ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայում հեղինակություն ունեցող մահմեդական առաջնորդներ: Ակցիայի ավարտին նրանք վարչապետի նստավայր հանձնագիր են ներկայացրել, որը ստորագրել է ավելի քան 100 հազար մարդ:




























