Ադրբեջանի քաղաքացին, որը բռնվել է թմրամիջոցներ պահելու համար, խարակիրի է արել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են «Daewoo» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Բաքվի բնակիչ 29-ամյա Էմիլ Նաբիեւը: Փաստաթղթերի ստուգման ժամանակ վարորդ Էմիլ Նաբիեւը իրեն կասկածելի է պահել, որից հետո ոստիկանները խուզարկել են մեքենան:

Խուզարկության ժամանակ մեքենայի հետեւից նստատեղի տակ պոլիէթիլենային փաթեթ են գտել, որի մեջ մարիխուանա է եղել:
Այդ պահին Նաբիեւը իր կրծքավանդակին դանակի հարվածներ է հասցրել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նաբիեւին վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: