Դիարբեքիրի նախկին քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը պատրաստվում է առաջիկա ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Օսման Բայդեմիրը քաղաքական դաշտ է վերադառնալու «Թուրքիան Թուրքիայում ապրող բոլոր էթնիկ խմբերինն է» կարգախոսի ներքո եւ պատրաստվում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության համար հզոր բլոկ ստեղծել։
Նշենք, որ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ընդունում է, որ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել եւ քրդերի անունից ներողություն խնդրել հայերից։
Օսման Բայդեմիրը 2014-ի հոկտեմբերին եկել էր Երեւան, այցելել Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։




























