Կահիրեի մարզադաշտում անկարգությունների զոհերի թիվը հասել է 19-ի, 19 ֆանատներ ձերբակալվել են, հաղորդում է France Press-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Զամալեք» ֆուտբոլայի ակումբի ծայրահեղական երկրպագուների եւ ոստիկանության աշխատակիցների բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի ֆանատներ փորձել են առանց տոմսի մուտք գործել մարզադաշտ՝ սիրելի ակումբի խաղը դիտելու համար:
Ականատեսների խոսքով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որից հետո երկրպագուներն սկսել են այրվող շշեր նետել, հաղորդում է Lenta-ն:
«Զամալեք» եւ «Էնբի» ակումբների միջեւ ֆուտբոլային խաղը փակ չի եղել հանրության համար, ի տարբերություն եգիպտական ակումբների միջեւ խաղերի մեծ մասի, որոնք անցկացվում են 2012 թվականից հետո:



























