Ստամբուլի գլխավոր դատախազությունը ներկայացրել է պետական պաշտոնյաների այն ցանկը, որոնք գաղտնալսվել են գյուլենական ոստիկանների կողմից։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անօրինական գաղտնալսումների գործերով եւս 29 ոստիկանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել՝ շեշտելով, որ գործով անցնող ոստիկանների դեմ ներկայացվում են «ահաբեկչական կառույց ստեղծել եւ ղեկավարել»,«կազմակերպված հանցավոր կառույցի անդամ լինելու», «Ահաբեկչական կառույցի գործունեության շրջանակներում քաղաքական եւ զինվորական լրտեսություն», եւ «Թուրքիայի հանրապետության կառավարությանը վերացնելու փորձ» մեղադրանքները։
Դատախազությունը ներկայացրել է նաեւ այն պաշտոնյաների ցանկը, որոնց գաղտնալսել են գյուլենական ոստիկանները։ Ցանկում են՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը, փոխվարչապետ Յալչըն Աքդողանը. Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը եւ բազմաթիվ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։




























