Բրյուսելում, փետրվարի 9-ից 10-ը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի առաքելության կողմից կազմակերպվող ծանոթացման այցին մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակության կազմում Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ներկայացվելու են ՆԱՏՕ-ի ներկայիս մոտեցումները միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները:





























