«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին:

Երեք ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն Համաժողովրդական Շարժման առաջիկա անելիքները: