Մոսկվան եւ Նիկոսիան քննարկում են ռուսական ռազմական օդանավերի ու նավերի կողմից Կպրոսի օդանավակայաններն ու նավահանգիստներն օգտագործելու հարցը՝ մարդասիրական բնույթի գործողությունների կամ վթարային իրավիճակների դեպքում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Սպասվում է, որ Անսաստասիադիսը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի փետրվարի 25-ին:
Ավելի վաղ Կիպրոսի ԱԳ նախարար Յաննիս Կասուլիդիսը հայտարարել էր, որ նախապատրաստվել են մոտ 10 համաձայնագրեր, որոնք պիտի ստորագրվեն Մոսկվայում: Մասնավորապես, այդ փաստաթղթերի շարքում են պաշտպանության ոլորտի, Մերձավոր Արեւելքի երկրներից ՌԴ քաղաքացիներին հնարավոր տարհանման դեպքում՝ աջակցություն տրամադրելուն վերաբերող համաձայնագրերը:



























