Աֆղանստանում դրոնի գրոհի հեւանքով զոհվել է 6 մարդ, որոնց թվում՝ երկրում «Իսլամական պետության» ուժերի ղեկավար ոմն Մոլլա Աբդուլ Ռաուֆը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Հիլմենդ նահանգի իշխանություններին։
Նշվում է, որ Գուանտանամո բանտի նախկին բանտարկյալ Մոլլա Աբդուլ Ռաուֆը 10 տարի շարունակ Աֆղանստանում ղեկավարել է ջիհադական շարժումը, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները հայտնել էին երկրի հարավում ԻՊ խմբավորման գրոհայինների առկայության մասին։ Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ նրանք իրենց շարքերն են ընդգրկում տեղաբնակներին եւ նույնիսկ բախումների մեջ մտնում թալիբների հետ։





























