Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 10-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ առատ:
Օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վրկ:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Կոտայքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,
Տավուշում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝+11+14,
Սյունիքի նախալեռներում՝ -1+2, Ցերեկը՝ +5+19,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10:





























