Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն այսօր՝ փետրվարի 9-ին սպանել են երկրի խորհրդարանի պատգամավորի: Սոմալիի ոստիկանությունից հայտնել են, որ Աբդուլլահ Քայադ Բարրեն սպանվել է տնից դուրս գալու պահին, երբ պատրաստվում էր աշխատանքի գնալ: Այս տարվա ընթացքում գրոհայիններն արդեն 6-րդ պատգամավորին են սպանում:
«Աշ Շաբաբի» ղեկավարությունն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը: Խմբավորման ներկայացուցիչ Աբդուլազիզ Աբու Մուսաբը հայտարարել է, որ Սոմլաիի պատգամավորները «սպանությունների եւ առեւանգումների համար օրինական թիրախներ են», քանի որ «կողմ են Սոմալիի տարածք օտարերկրյա զորքերի ներխուժմանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























