Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրաձգության հետեւանքով վիրավորվել է տեղի ոստիկանության պետ Պյեր-Մարի Բուրնիկելը, գրում է Le Figaro-ն։ Ենթադրաբար, հրաձգությունը կազմակերպել են հանցագործ խմբավորումների անդամները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ անհայտ անձինք Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից կրակ են արձակել վարչապետ Մանուել Վալսի այցելության օրը։ 

Միջադեպը տեղի է ունեցել Մարսելի  հյուսիսային շրջանում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել մրցակցող ավազակային խմբավորոմների միջեւ, գրում է Gazeta-ն։

Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել թմրանյութերի վաճառքի կետի համար մղվող պայքարի հետեւանքով։ Պյեր-Մարի Բուրնիկելը, որը ղեկավարում էր չարագործներին ձերբակալելու  հատուկ գործողությունը, վիրավորվել է նրանցից մեկի արձակած գնդակից։ Գործի մանրամասները պարզվում են։