Թուրքիայի հիվանդանոցներից մեկում բուժվող 10-ամյա տղային խեղդել է հարազատ մայրը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Գազի անունը կրող հիվանդանոցում օրեր առաջ վիրահատության համար ընդունել են 10-ամյա Օ.Ս.-ին։  Հաջող վիրահատությունից հետո մայրը գնացել է որդուն տեսության, որի ժամանակ նրան ուղեկցել է զուգարան եւ խեղդել։

Երեխային սպանելուց հետո մայրը հեռացել է հիվանդանոցից, սակայն հետո կրկին գնացել է հիվանդանոց եւ բժիշկներին հայտնել, որ հարազատ որդուն խեղդելով սպանել է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները հիվանդասենյակի զուգարանում հայտնաբերել են 10-ամյա տղայի անշնչացած դին։