Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառմանը, գրում է Reuters-ը։
Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների սեւ ցուցակի ընդլայնումը հաստատված է,սակայն պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ավելի ուշ, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին մատնանշել էր պատժամիջոցների անհեռանկարային ապագան։



























