Հարավային ռազմական օկրուգի ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «տագնապով» վերկացից հետո 20 կմ ռազմերթ են կատարել դեպի Կամխուտի բարձր լեռնային ուսումնամարզական համալիր՝ դաշտային վարժանքներ կատարելու համար։
Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժությանը մասնակցում է 600 զինծառայող եւ շուրջ 50 միավոր ռազմական եւ հատուկ ռազմական տեխնիկա։
Դաշտային հավաքները շարունակվելու են մեկ ամիս եւ ընթանալու են միավորման հետախուզական գումարտակի ղեկավարության ներքո։





























