Ռուսաստանում պետական դավաճանության մեջ կասկածվող Եվգենի Պետրինը, որը ձերբակալվել է հանուն ԱՄՆ-ի հայրենիքը դավաճանելու մեղադրանքով, չի ընդունում իր մեղքը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով նրա փաստաբան Անդրեյ Ստեբենեւին։
Նա նաեւ ընդգծել է , որ Պետրինը Մոսկվայի պատրիարքարանի նախկին աշխատակից է։ Փաստաբանի խոսքով՝ գործի քննությունը վաղուց է տարվում, Պետրինին մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (Պետական դավաճանություն)։
Մոսկվայի պատրիարքարանում հավելել են, որ Պետրինը այնտեղ աշխատել է արտաքին եկեղեցական կապերի սինոդի բաժնում։ Ավելի վաղ Մոսկվայի Լեֆորտովի դատարանը ձերբակալել էր Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի աշխատակից Եվգենի Պետրինին հայրենիքի դավաճանության կասկածանքով։



























