Դոմոդեդովոյի շրջանում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա ադրբեջանցու եւ Հայաստանի 40-ամյա քաղաքացու՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ավազակային հարձակման մեղադրանքով, ահղորդում է մերձմոսկովյան ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանները պարզել են, որ 2014թ. նոյեմբերի 11-ին Մ4 «Դոն» ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրում կասկածյալները կանգնեցրել են բեռնատարը, որի ղեկին Ուկրաինայի 32-ամյա քաղաքացի է եղել, սպառնացել են դանակով եւ ատրճանակով, գողացել 2,5 մլն ռուբլու ապրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ, ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում։