Հնդկաստանում 18-ամյա ուսանողը տուժել է բջջային հեռախոսի պայթյունի հետեւանքով: Այս մասին գրում է India Today պարբերականը:

Նշվում է, որ Կարանակա նահանգի Մայսուրե քաղաքում երիտասարդը որոշել է հեռախոսազանգին պատասխանել՝ առանց անջատելու լիցքավորող սարքից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, արդյունքում նա դիմածնոտային լուրջ վնասվածք է ստացել:

Մասնագետները կարծում են, որ հեռախոսը, ամենայն հավանականությամբ, պայթել է էլեկտրական ցանցում լարման տատանման հետեւանքով: