ԱՄՆ-ում ամուսնական զույգը կարողացել է iPad-ի օգնությամբ վայր իջեցնել ինքնաթիռը, որում նավիգացիոն բոլոր սարքավորումները խափանվել են:
Ամուսինները փոքրիկ ինքնաթիռով Վիսկոնսինից ուղեւորվել են Վայոմինգ նահանգ: Անհայտ պատճառներով, էլեկտրական բոլոր սարքավորումներն անսպասելիորեն խափանվել են:
Ըստ Informing-ի, կնոջ եւ տղամարդու տրամադրության տակ միայն iPad է եղել՝ հատուկ հավելվածով, որը ցուցադրել է ինքնաթիռի արագությունն ու բարձրությունը, ինչպես նաեւ աշխարհագրական կոորդինատները: Դրա շնորհիվ ամուսիններին հաջողվել է հասնել մոտակա՝ Ռապիդ-Սիթի օդանավակայան:
Չնայած ինքնաթիռը զգալիորեն վնասվել է, օդաչուն եւ ուղեւորուհին չեն տուժել:



























