Իսպանիայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, ում մեղադրում են գերմանացու սպանության համար, որը պլանշետով լուսանկարներ էլ մեղադրյալի 8-ամյա դստերը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Sky News-ին։

Ականատեսների վկայությամբ՝ բրիտանացին ռեստորանում մոտեցել է տուժածի սեղանին, վերցրել պլանշետը եւ տեսել այնտեղ իր երեխայի լուսանկարը։ Դրանից հետո նա ծեծի է ենթարկել գերմանացուն։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է նախքան հիվանդանոց հասնելը։ Ավելի ուշ բրիտանացին ձերբակալվել է։

Ոստիկանությունից հայտնել են, որ սպանված գերմանացին գտնվում էր իրավապահների ուշադրության կենտրոնում մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։