Հոնկոնգի բնակչուհի Լո Վանտունը մեղավոր է ճանաչվել իր ինդոնեզացի սպասուհու դեմ ոտնձգությունների կատարելու մեջ:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ մեղադրյալը ծեծել է սպասուհուն, սոված է թողել, աշխատավարձ չի վճարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործը միջազգային սկանդալի պատճառ է դարձել. Հովանդանոցում արված լուսանկարները, որտեղ ծեծված ինդոնեզացի կինը պառկած է ծայրահեղ ծանր վիճակում, բուռն ընդվզում է առաջացրել իր հայրենի երկրում:
Հոնկոնգում միգրանտները մի քանի բողոքի ակցիաներ են կազմակերպել: Լո Վանտունի դատավճիռը կհրապարակվի փետրվարի վերջին:





























