Մոսկվայի հարավ-արեւելքում 24-ամյա աղջիկը մահացել է վաննան ընկած iPhone-ի պատճառով, հաղորդում է «РСН»-ն:

Նշվում է, որ սարքը միացրած է եղել էլեկտրասնուցմանը՝ լիցքավորելու նպատակով: Աղջկա մարմինը հայտնաբերել է հարեւանը, հաղորդում է Gazeta-ն:

Հավանական է, որ աղջիկը լոգարան մտնելիս վերցրել է հեռախոսը՝ սոցիալական ցանցեր մտնելու համար: