Թուրքիայի Քիլիս քաղաքում գտնվող հայկական եկեղեցին, որն օգտագործում էին որպես խաղողի  ամբարման պահեստ, դառնալու է մանկական կրթական կենտրոն։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քիլիսի քաղաքապետարանին պատկանող հայկական եկեղեցին վերանորոգելու եւ մանկական կրթական կենտրոն դարձնելու համար նախագիծ է մշակվել։

Նախագիծը Զարգացման նախարության կողմից հաստատվելուց հետո եկեղեցին վերանորոգվելու է եւ դառնալու է մանկական կրթական կենտրոն։

Հայկական եկեղեցին, որը Քիլիսի քաղաքապետարանի հաշվեկշռում է, օգտագործվել է որպես խաղողի ամբարման պահեստ։