Ղազախստանի Ժետիսայ քաղաքում քրեական գործ է հարուցվել քաղաքային շուկայի շոկոլադների պահեստը թալանած բեռնակիրների հանդեպ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով շրջանի ոստիկանությանը։

Ոստիկանությունում դիմում ներկայացրած 32-ամյա բնակչի խոսքով՝ նրա պահեստից գողացել են 29 հազար շոկոլադե բատոն։ Տղամարդու խոսքով՝ հասցված վնասը կազմում է 8.1 հազար դոլար։

Հետաքննությունը պարզել է, որ տեղի բեռնակիրներից երկուսը պատրաստել են բանալիների կրկնօրինակը եւ երկու ամիս շարունակ պահեստից տուփերով  շոկոլադ գողացել։ Գողոնը նրանք իրացրել են առեւտրի տարբեր կետերում։

Կասկածյալների մոտ հայտնաբերվել են շոկոլադի տուփեր եւ բանալիների կրկնօրինակը։ Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։