Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամները եւ զոհվածների հարազատները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ իշխանությունների անտարբերության:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, «Հայրենական պատերազմի հաշմանդամներ» կազմակերպության ղեկավար Ֆիրդուն Մամեդովը նշել է, որ բողոքի ակցիան կապված է նրա հետ, որ հաշմանդամներն ու զոհվածների հարազատները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական վճարները:
«Շեհիդների ընատնիքները տարիներով չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք փոխհատուցումը՝ հարզատի կորստի համար: Փոխհատուցման չափը կազմում է 11 հազար մանաթ, բայց չեն ուզում անգամ այդ գումարը վճարել»,-ասել է նա:
Մամեդովը նշել է, որ նախորդ տարվա ակցիաների ժամանակ ցուցարարներին խոստացել էին մոտ ապագայում վճարել բոլոր գումարները, բայց մինչ օրս դա չի արվել:



























