Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության քարտեզագրության հարցերով հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բուրհանեթին Աքթըն քննարկել են ԼՂ հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների Զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցառումները:

Կողմերն ընդգծել են երկկողմ ռազմական համագործակցության կարեւորությունը եւ տարածաշրջանի համար ԼՂ խնդրի կարգավորման նշանակությունը:

Այնուհետեւ նրանք կարծիքներ են փոխանակել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի Զինված ուժերի միջեւ հարաբերությունների հեռանկարների մասով: