Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը՝ Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ժամանակ, երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին «Կալաշնիկով» ինքնաձիգ է նվիրել: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդթը, հաղորդում է Gazeta-ն:

«Նախագահ Պուտինը նախագահ աս-Սիսին «Կալաշնիկով» է նվիրել: Անկասկած, շատ խորհրդանշական է»,- գրել է Բիլդթը՝ սոցիալական ցանցում տեղադրելով նաեւ նվերի լուսանկարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կահիրեում ընթանցում է Ռուսաստանի եւ Եգիպտոսի նախագահների հանդիպումը: