Universal Pictures հեռուստաընկերությունը ստիպել է Ադրբեջանի բնակիչներին դիտել «Սպի» ֆիլմի մասին պատմող հոլովակը։
Ինչպես հաղորդում է vesti.az-ը, ի դժգոհություն հատկապես ադրբեջանցի ազգայնականների, «Նմանակման խաղ» եւ «Յուպիտերի ծագումը» ֆիլմերի ցուցադրությունից առաջ հեռուստադիտողներին ցուցադրում են «Սպի» ֆիլմի մասին պատմող հոլովակը։
Պարզվում է, որ Հայոց ցեղասպանութան մասին պատմող ֆիլմի գովազդը ձայնագրված է Universal Pictures-ի ներկայացրած սկավառակի վրա։ Ըստ պայմանագրի՝ ադրբեջանական կինոթատրոնները իրավունք չունեն կտրել ֆիլմից առաջ ցուցադրվող գովազդը։
Ազգությամբ թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Նազարեթ Մանուկյանի մասին։





























