Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական գիրքն է լույս տեսել, որը հեղինակը ձոնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պատմության վերաբերյալ ստեղծագործություններով հայտնի թուրք գրող Քադիր Մըսըօղլուն հրապարակել է «Պատմությունից մինչ մեր օրերը Հայկական հարցը եւ բռնությունները» գիրքը։
Գիրքը կազմված է 7 գլխից, որոնց ժամանակագրությունը հասնում է մինչեւ Արցախի հարցը եւ Խոջալուի իրադարձությունները։ Թուրք հեղինակը փորձում է պնդել, թե 1915-ին ոչ թե ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ փոխադարձ հարվածներ են եղել՝ առաջինը հարձակման մեջ մեղադրելով հայերին։
Հեղինակը գիրքը ձոնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։



























