Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, պատրաստ չէ կանխել ցեղասպանությունները: Այս մասին՝ փետրվարի 10-ին կայացած «Հայոց ցեղասպանության անպատժելիությունը: 100-ամյակ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը:
«Ես կողմ եմ այն կարծիքին, որ ցեղասպանությունը պետական քաղաքականության գործիք է, որի նպատակը պետական շահերի իրագործումն է: Ցեղասպանությունը շարունակում է մնալ հարցերի լուծման գործիք»,-ընդգծել է Ռազմիկ Մարտիրոսյանը:
Սոցիոլոգը գտնում է, որ Ցեղասպանության հետեւանքով հայերին չի սպառնում ոչնչացումը ամբողջ աշխարհում: Ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, գլխավոր խնդիրը հայկական ինքնության պահպանումն է:



























