Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 10-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե քննարկման ընթացքում Հովհաննիսյանն ու Էնբերգն անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության եւ դրանում Շվեդիայի ու Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:





























